29172 դիտում
17:10 23-09-2018
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ս. Ե., 1966 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:47-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2336 դիտում
23:28 21-12-2016
Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Բերդ-Ճամբարակ, Սիսիան-Կապան ավտոճանապարհներին մերկասառույց է
Այս բաժնից
42175 դիտում
12:38 26-03-2024
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի մարզում «BMW»-ն ինչպես է մխրճվել CPS բենզալցակայանի տարածք