211652_close_icon
views-count3629 դիտում article-date 18:00 23-09-2018

Կիևը և Երևանը շատ բան ունեն սովորելու միմյանցից. Քաղաքագետ Ռուսլան Բորտնիկ

«Կիեւը եւ Երեւանը շատ բան ունեն սովորելու միմյանցից», - [url=http://ua-report.info/news/rowslan_bortnik_hayastany_ezaki_erkir_e/2018-09-23-2063#.W6eNSHszbIV]AnalitikaUA.net[/url]- ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը` հավելելով, որ Հայաստանը եզակի երկիր է: «Ուկրաինայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 100-ամյա տարեթիվը ֆենոմենալ է, ոչ շատ երկրներ կարող են պարծենալ Ուկրաինայի հետ նման հարաբերություններով: Փորձագետի կարծիքով` Ուկրաինայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակը արժանի է ավելի լայն տոնակատարությանը, այդ թվում` պետական մակարդակով: «Հուսանք, որ հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 110-ամյակը, այնուամենայնիվ, տեղի կունենա բարձր միջազգային մակարդակով` բարձր պետական մակարդակով: Եվ այս տարի մենք պարզապես հիշեցնում ենք մեր քաղաքական գործիչներին, որ կա նման ֆենոմենալ օր», - ասաց քաղաքագետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր