211652_close_icon
views-count4822 դիտում article-date 10:49 23-09-2018

Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության վերաբերյալ. Արթուր Վանեցյան

Քիչ առաջ Երևանի 4/39 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե այս ընտրությունները նախորդներից ինչով են տարբերվում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Տարբերվելու են նրանով, որ ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ, և որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության մեջ»: Հարցին, թե արդյոք օրենքի շրջանակներում է, որ Ոստիկանությունը երեկ ԲՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբում ուսումնասիրություններ ու խուզարկություններն էր անում, ինչից հետո ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն ևս պետք է ուսումնասիրի այն ահազանգերը, Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն իր աշխատանքները կատարում է մշտապես` իր լիազորությունների շրջանակում, և ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/23/Vanecyan/2799050]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր