211652_close_icon
views-count6907 դիտում article-date 09:44 23-09-2018

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ժամը 9:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից: Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/34-ը, Կենտրոն վարչական շրջանի 9/48-ը և Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է 4-ական խախտում: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճականության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը: Միջադեպերի մասով դիտորդը տեղեկացրել է, որ Կենտրոնի 9/48 ընտրատեղամասում քվեախցիկների ոչ պատշաճ կահավորման արդյունքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը. քվեախցիկների հետևի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի հետևում է տեղադրվել գրատախտակ): Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները: [img]http://st0.shamshyan.com/editor/0755391001537682800128032.png[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0098995001537682817595633.png[/img]

Նմանատիպ նյութեր