7127 դիտում
20:51 22-09-2018
Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն. ՖՈՏՈՇԱՐՔ
Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։
Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, հայ և վրացի մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր երբեք չհամակերպվեց անկախության կորստի հետ և մշտապես պայքարեց ազատ և անկախ ապրելու համար, որն ի վերջո իրականություն դարձավ 27 տարի առաջ։ Դեսպանի խոսքով՝ անկախությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն և նշանակություն է ստանում հայ ժողովրդի համար։
Դեսպան Սադոյանն, անդրադառնալով մերօրյա Հայաստանին, նշեց, որ անկախությունից 27 տարի անց էլ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները շարունակում են կերտել Հայաստանի ապագան՝ այդ կերպ ցույց տալով ամբողջ աշխարհին, որ ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղությունն առաջնահերթություններ են Հայաստանի համար։
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Շարվաշիձեն իր ելույթում, շնորհավորելով բարեկամ հայ ժողովրդին, մաղթեց բարգավաճում և նորանոր հաջողություններ։ Փոխարտգործնախարարը խոսեց հայ և վրացի ժողովուրդների դարերի խորքից եկող հարաբերությունների և ընդհանրությունների մասին։
Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրեցին հայկական ժողովրդական երաժշտություն՝ Հայաստանից ժամանած երաժիշտների կատարմամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1011 դիտում
19:10 26-09-2016
Հալեպում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
469 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
412 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը