211652_close_icon
views-count3880 դիտում article-date 16:07 22-09-2018

Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է 250 անգամ, արձակել 2300 կրակոց

Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր