211652_close_icon
views-count100185 դիտում article-date 23:34 21-09-2018

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. Opel-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել են ՃՈ գումարտակի հրամանատարը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 PC 997 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել է: Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Արտակագ իրավիճակների նախարարության փրկակար ծառայության աշխատակիցները, իսկ մեկին էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանի, վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրաանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթ կատարողը դեպքի վայրից դիմել է փախուստի և դեպքի վայր ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել են վրաերթ կատարած ավտոմեքենայի համարանիշը: Որոշ ժամանկ անց դեպքի վայր ժամանեց մի երիտասարդ, ով հայտնեց, որ վրաերթը կատարել է ինքը՝ Opel մակնիշի ավտոմեքենայով և ոստիկաններին մատնացույց արեց այն վայրը, որտեղ թողել է ավտոմեքենան: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև Oepl-ի վարորդ ներկայաած անձի տվյալները: [color=#EF2929]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վարորդը եղել է Փարաքար գյուղի բնակիչ 32-ամյա Նվեր Գրիգորյանը։ Վրաերթի ենթարկվածները եղել են նույն գյուղի բնակիչներ՝ 55-ամյա Մայրանուշ Վարդանյանը և 35-ամյա Արմինե Զոհրաբյանը։ Հիվանդանոցի ճանապարհին մահացել է Մ․Վարդանյանը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է, իսկ մահացածն ու վիրավորը հարս ու կեսուր են։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր