211652_close_icon
views-count23343 դիտում article-date 19:18 21-09-2018

Արցախի հաղթանակած բանակի գերագույն գլխավոր հրամանատար, Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելեց «Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոն»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաղթանակած պետության գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպեց կենտրոնում իրենց բուժումը ստացող առյուծ զինվոր տղերքին, նրանց հետ ունեցավ մտերմիկ զրույց, այնուհետև շրջեց շենքի բոլոր հարկերում, ծանոթանալով, թե ինչ պայմաններում են հայրենիքի սահմաններն անառիկ պահելու ժամանակ վիրավորված զինվորները բուժում ստանում: Արցախի նախագահին ուղեկցում էին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահի հետ էր նաև Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր