211652_close_icon
views-count4253 դիտում article-date 21:58 21-09-2018

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում առաջին ներառական փռի և սրճարանի բացմանը

ԵՄ պատվիրակության կողմից Գյումրիում բացվել է Հայաստանում առաջին ներառական փուռը և սրճարանը: Այս մասին հայտնում է EU-Armenia cooperation news-ը: Այս նոր կառույցում կաշխատեն հաշմանդամություն ունեցող մարդիկ ու այն կծառայի որպես ներառական և արգելքից զերծ զբաղվածություն ապահովող սոցիալական ձեռնարկատիրության օրինակ: ««Արեգակ» փուռը և սրճարանը սոցիալական ձեռնարկատիրության գերազանց օրինակ է, որն աշխատանքի հնարավորություններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար»,- ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հանդիսավոր բացման արարողության ժամանակ: «Մենք բոլորս՝ որպես հասարակության ակտիվ անդամներ, պետք է բարձրաձայն պաշտպանենք հաշմանդամություն ունեցող անձանց շահերը և հանդես գանք տնտեսության մեջ նրանց լիաժեք մասնակցության օգտին: Մենք հույս ունենք, որ ապագայում, վերածվելով ամբողջությամբ ներառական քաղաք – մոդելի, Գյումրին կհպարտանա ինքն իրենով»:

Նմանատիպ նյութեր