6584 դիտում
20:18 21-09-2018
Վրաստանը պետք է անպայման դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ. Վրաստանի վարչապետ
Միջազգային քաղաքականության մեջ «Վրացական երազանքի» գլխավոր առաջնահերթությունն են 2 ուղղություն՝ Վրաստանը պետք է անպայման դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է «Վրաստան-օնլայնը»:
«Սա մեր փիլիսոփայությունն է, մեր առաջնահերթությունները և, միաժամանակ, հենց սա է վրացի ժողովրդի կամքը»,- նշել է Վրաստանի վարչապետը:
Բախտաձեն ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը նշել էր, որ Պոմպեոն հաստատել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաստատունությունը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ մի օր Վրաստանին կտեսնենք ՆԱՏՕ-ում»,- նշել է նա:
«ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկրի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Վրաստանի՝ իրավունքի գերակայության եւ հաշվետու կառավարման ամրապնդման ջանքերին»,- հայտարարել էր ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարը:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
20:05 21-05-2014
Ամեն ինչ անելու ենք, որ Վրաստանը դառնա ԵՄ 29-րդ անդամը. Վրաստանի վարչապետ
921 դիտում
09:59 19-11-2014
Ռուսաստանին 100 տոկոսանոց երաշխիք է պետք, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Պեսկով
601 դիտում
10:47 10-07-2023
Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Քրիստոֆ Հոյսգեն
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան