211652_close_icon
views-count4775 դիտում article-date 16:07 21-09-2018

Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ: Նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում Արցախի պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հրադադարի ռեժիմի որոշակի խախտումներ հակառակորդի կողմից լինում են, սակայն դրանք հիմնականում սահմանափակվում են հրաձգային զենքերից արձակած կրակոցներով: «Կարելի է ասել խոշոր տրամաչափերով զենքերից ոչ մի խախտում չկա: Աշխատում ենք այդ խախտումներին պատասխան տալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Մենք ամեն մի կրակոցի պատասխան չենք տալիս: Այդ առումով, երբ գտնում ենք, որ անհրաժեշտ է, միայն այդ ժամանակ ենք պատասխան տալիս»,- ընդգծեց Մնացականյանը: Նա հավելեց, որ հայկական զինված ուժերի սպառազինությունը բավարար է հակառակորդին համարժեք պատասխան տալու համար: «Մենք ունենք տարբեր գործողությունների, տարբեր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ միջոցներ: Մեր սպառազինությունը միշտ էլ լրացվում է նոր տեսակներով և քանակական, և որակական առումով:

Նմանատիպ նյութեր