211652_close_icon
views-count2121 դիտում article-date 15:17 21-09-2018

KISS խումբը հայտարարել է համերգային գործունեությունն ավարտելու մասին

KISS ամերիկան ռոք-խումբն ազդարերել է հրաժեշտի շրջագայության մասին, ինչից հետո կդադարեցնի իր համերգային գործունեությունը: Խմբի այդ որոշման մասին [url=https://www.kissonline.com/news?n_id=127455]հայտնել է[/url] KISS-ի վոկալիստ Պոլ Սթենլին։ «Դա կլինի մեր վերջին շրջագայութունը: Այն կդառնա ամենատպավորիչ, ամենամեծ շոուն, որը մենք երբեւիցե արել ենք: Մեզ սիրող մարդիկ, եկե՛ք: Նրանք, ովքեր երբեք մեզ չեն տեսել, եկել Է ժամը»,- հայտարարել է Սթենլին merica՚s Got Talent շոուի եզրափակիչ թողարկման ժամանակ: Ավելի ուշ խմբի մյուս մասնակիցը՝ Ջին Սիմոնսը, իր Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ շրջագայության ծանուցմամբ, որն ստացել է «End of the road» անվանում։

Նմանատիպ նյութեր