5344 դիտում
09:32 21-09-2018
Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը
27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։
Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» ասաց անկախությանը՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1991թ.-ի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այնուհետև խորհրդարանի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե՝ խորհրդային ընտրական օրենսգրքով։ Արդեն սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն:
Նմանատիպ նյութեր
2944 դիտում
15:27 08-11-2015
Տարիները գլորվում են. Ալեն Դելոնն այսօր տոնում է իր ծննդյան 80-ամյակը. ֆոտոշարք
14745 դիտում
09:26 28-05-2018
Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը
37335 դիտում
23:08 21-09-2016
Այսօր Անկախության սերունդն ամեն տեղ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ՝ Հանրապետության հրապարակից (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Այս բաժնից
514 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
382 դիտում
20:39 24-04-2024
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը