211652_close_icon
views-count9042 դիտում article-date 01:05 21-09-2018

Եվրոպայի լիգա. «Արսենալը» մեկնարկեց հաղթանակով. Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 1-ին տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց ուկրաինական «Վորսկլային»: Անգլիական թիմի հաղթանակը կասկած չէր հարուցում. բավական մեծ էր երկու թիմերի միջև խաղամակարդակների տարբերությունը: Ամբողջ խաղի ընթացքում լոնդոնցիներն ունեին խաղային և տարածքային շոշափելի առավելություն, ինչն էլ արտացոլվեց գոլերի տեսքով: 4:0 հաշվի ժամանակ Ունաի Էմերիի թիմը թուլացրեց տեմպը, ինչից մրցակիցը օգտվելով, հեղինակության 2 գոլ խփեց: «Արսենալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Խմբի մյուս խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» տանը 2:0 հաշվով հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղին» և «Արսենալի» հետ ստանձնեցին առաջատարի դիրքերը: [b]Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 1-ին տուր [/b] «Արսենալ»-«Վորսկլա»՝ Օբամեյանգ, 32, 56, Ուելբեկ, 48, Օզիլ, 74 – Չեսնակով, 77, Շարպար, 90+4
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր