211652_close_icon
views-count7177 դիտում article-date 21:38 20-09-2018

Մալխազ Ամոյանը բացահայտ առավելությամբ դարձավ աշխարհի չեմպիոն

Սլովակիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, 67 կգ քաշայինների պայքարում, հինգ անընդմեջ հաղթանակ տարավ երևանցի Մալխազ Ամոյանը և արժանիորեն գրավեց առաջին տեղը: Նրա մասնակցությամբ բոլոր գոտեմարտերն ուշագրավ էին: Նշենք ուզբեկստանցի Մահմուդ Բախշիլոևի հետ կայացած վճռական հանդիպումը: Դրա վերջակետը դրվեց հենց առաջին մրցակեսում,քանզի բացահայտ էր 19-ամյա մեր պատվիրակի առավելությունը: Մեր ըմբիշը տարատեսակ հնարքներ կիրառելով հատեց ութ միավորի սահմանը և մրցավարի սուլիչը ազդարարեց Մալխազի հաղթանակը: Շատ հնարքներ, ըստ էության, նա սովորել է հորեղբորից` աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանից Վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանի սանը չափազանց համեստ, ավագներին հարգող,ընկերասեր, բարի երիտասարդ է: Մասնագետներն ասում են, որ նրա հաջողությունները շարունակական կլինեն, որովհետև հարուստ է նորընծա չեմպիոնի տեխնիկական հնարքների զինանոցը: Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականի հաշվին գրանցվեց մեկ ոսկե, երկու արծաթե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր