211652_close_icon
views-count6478 դիտում article-date 15:45 20-09-2018

Ֆիրմինոն սկսել է մարզվել ակնոցներով

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիմինոն սկսել է մարզվել հատուկ ակնոցներով: Բրազիլացին աչքի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 15-ին «Տոտենհեմի» հետ խաղում (2:1), պաշտպան Յան Վերտոնգենի հետ պայքարում: Դա չխանգարեց 26-ամյա ֆուտբոլիստին երեք օր անց խաղալ ՊՍԺ-ի դեմ (3:2)՝ Չեմպիոնների լիգայում: Նա երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ և ավելացված ժամանակում խփեց հաղթական գոլը: Ֆիրմինոն գոլը նշեց՝ ձեռքով փակելով վնասված աչքը: Այժմ նա կմարզվի հատուկ ակնոցներով: «Լիվերպուլն» այդ մասին [url=https://twitter.com/LFC/status/1042728074960400384]գրել է[/url] թվիթերում. «Էդգար Դավիդսը վերադարձել է»: Նշենք, որ Էդգար Դավիդսը Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպանն էր, որը կարիերայի մեծ մասը ակնոցներով է խաղացել՝ տեսողության հետ կապված խնդիրների պատճառով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր