211652_close_icon
views-count4051 դիտում article-date 16:53 20-09-2018

Volkswagen-ը համաձայնեց դադարեցնել գործունեությունն Իրանում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնին համոզել է դադարեցնել գրեթե ողջ գործունեությունն Իրանում: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին: Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 18-ին՝ մի քանի շաբաթ տեւած բանակցություններից հետո: «Volkswagen-ը մեզ հայտարարեց, որ կպաշտպանի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները,- գործակալությունը մեջբերում է Գրենելի խոսքը:- Մենք բավարարված ենք այդ որոշմամբ, որովհետև Իրանն իր տնտեսական ռեսուրսները խլում և իր ժողովրդից ամբողջ աշխարհում բռնություն և անկայունություն տարածելու նպատակով»: Դեսպանը հավելել է, որ Volkswagen-ն առաջվա պես կկարողանա հումանիտար նկատառումներով Իրանում զբաղվել որոշ գործունեությամբ։

Նմանատիպ նյութեր