211652_close_icon
views-count11275 դիտում article-date 14:36 20-09-2018

Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորիս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում, դրանք պետք է ուղղակի հանվեն այդ տարածքներից հնարավորինս շուտ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես դա կազմակերպել, որպեսզի մենք այդ խնդիրն իսկապես ճիշտ լուծենք, շատ կարևոր հարց է: Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է՝ դրանում այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա ընդհանրապես աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը. մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մի կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ մյուսը, սա շատ լուրջ խնդիր է և տուժում են մարդիկ, ընտանիքներ, ճակատագրեր և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր