211652_close_icon
views-count2223 դիտում article-date 12:36 20-09-2018

«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում «Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին: «Ինտերակտիվ բյուջե» համակարգի լրամշակված տարբերակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում և մատչելի է հանրության համար: Համակարգի նոր տարբերակը հնարավորություն է ստեղծում տեղեկանալ ոչ միայն բյուջետային ծախսերի, այլ նաև եկամուտների և դեֆիցիտի մասին: Համակարգից օգտվողները կարող են ընտրել տվյալներն ըստ դրանց բյուջետային դասակարգումների և ներբեռնել (Excel տարբերակով) հետագա մշակման համար: «Ինտերակտիվ բյուջե» համակարգի բարեփոխումները միտված են էլ ավելի թափանցիկ և հաշվետվողական դարձնել ՀՀ կառավարության, մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության գործունեությունը:

Նմանատիպ նյութեր