211652_close_icon
views-count23208 դիտում article-date 09:52 20-09-2018

Խոշոր ավտովթար Արամավիրի մարզում․ Nissan X-Trail-ը դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի, գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կա վիրավոր․ պատճառը անիվն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի 34 RQ 942 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծամոր քաղաքից դեպի ատոմակայան տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի ատոմակայան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպկած երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում, գնացքի գծերի մոտ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով կին է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը հերթապահ մասի օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անիվի պայթելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, և վարորդին փրկել է ամրագոտին։ Տեղում մասնագետներն ասում էին, որ եթե նա ամրագոտին չկապեր, ապա հնարավոր է ավտոմեքենայից դուրս շպրտվեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր