211652_close_icon
views-count25302 դիտում article-date 20:20 19-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենում հրդեհ է բռնկվել կայանված Opel-ում. այն վերածվել է մոխրակույտի. վնասվել է հարևանությամբ կայանված Mercedes–ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 40 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են 23-ամյա Գուրգեն Մկրտչյանին պատկանող Opel Astra մակնիշի 35 QՍ 437 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հրդեհի հետևանքով մասամբ ջերմահարվել է Opel-ի հարևանությամբ կայանված 67-ամյա Հենրիկ Աբաջյանին պատկանող Mercedes մակնիշի 01 TT 034 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդուարդ Հովսեփյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր