211652_close_icon
views-count34824 դիտում article-date 18:00 19-09-2018

Արտակարգ դեպք Դվին հյուրանոցի շինհրապարակում. կնշվի կառուցապատման 200–րդ օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19–ին, արտակարգ դեպք է գրանցվել Երևանի «Դվին» հյուրանոցի շինհրապարակում: Վաղ առավոտվանից բացվել է շինհրապարակը փողոցից բաժանող պատնեշը և անցնող ու դարձող քաղաքացիները պարզ տեսնում են, թե ինչ եռուզեռ է տիրում շինարարության տարածքում: Այս արտակարգ դեպքի առիթն ու պատճառը՝ «Դվին»-ի կառուցապատման նոր փուլի 200–րդ օրվան նվիրված տոնական համերգն է, որը կմեկնարկի հենց այստեղ, այսօր՝ երեկոյան 19:00-ին: Միջոցառմանը կմանսակցեն հայտնի երգիիչ-երգչուհիներ, երեխաներին կզվարճացնեն «Բուբումիկ» մանկական շոուի հերոսները, իսկ «Դվին»-ի շինարարության համակարգող Արտակ Ավետյանը հանրությանը կներկայացնի, շինարարության ընթացի մասին իր զեկույցը: Այցելուներին սպասում են նաև մի շարք այլ անակնկալներ: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր