8402 դիտում
17:43 19-09-2018
Արթուր Դավթյանը 2-օրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստան
Սեպտեմբերի 20-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն: Տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Ամենամյա նիստի ընթացքում անդամ-երկրների դատախազությունները կփոխանակվեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձով, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության աշխատանքների ընդհանուր վիճակին, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման պրակտիկային:
Նախատեսված է համակողմանի քննարկման առարկա դարձնել ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների, թմրանյութերի և հոգեներգործուն միջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի, անօրինական միգրացիայի, կիբերհանցագործությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի կատարման ընթացքն ու արդյունավետությունը, առկա մարտահրավերներն ու դրանց հակազդման համատեղ նոր միջոցառումների ձեռարկման հեռանկարները:
Օրակարգային հարցերից են նաև անդամ երկրների տարածքներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը և այս ոլորտում համագործակցության խորացման մոտեցումները, ինչպես նաև, նախորդ տարիների համատեղ գործունեության արդյունքների գնահատմամբ, ի թիվս այլ փաստաթղթերի, 2019-2023թթ. Կոորդիանացիոն խորհրդի աշխատանքների պլանի հաստատումը և մի քանի այլ հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը հանդես կգա ելույթով:
Նախատեսված են եկկողմ ձևաչափով հանդիպումներ մասնակից այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ:
Նմանատիպ նյութեր
2025 դիտում
12:51 29-10-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
4855 դիտում
18:14 26-09-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
1603 դիտում
19:50 15-09-2021
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
Այս բաժնից
292 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
238 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
235 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր