211652_close_icon
views-count3262 դիտում article-date 14:26 19-09-2018

Յուրգեն Կլոպ. Չեմ էլ հիշում, որ Նեյմարը պահեր ունենար. «Լիվերպուլը» հիանալի էր պաշտպանվում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակը (3:1)՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում: «Դա հիանալի էր: Մենք շատ կրքոտ ու համարձակ էինք խաղում: Մրցակցին չէինք թողնում տարածվել և հիանալի էինք պաշտպանվում: Ֆիրմինոն խաղալու շանս չուներ, սակայն վերջին պահին կարողացավ աչքը բացել: Մենք չիմացանք նոր բան, որը չգիտեինք մինչև խաղը: ՊՍԺ-ի դեմ չի կարելի խաղալ 95%-ով: Միայն առավելագույն ուժերի գերլարումով և ուրիշ ոչ մի կերպ: Նեյմարին չեզոքացնելը բարդ գործ է, բայց չեմ էլ հիշում, որ նա շատ պահեր ունենար», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր