2092 դիտում
18:30 18-09-2018
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կենսաբժշկության զարգացման հարցերին նվիրված կլոր սեղան տեղի կունենա
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կենսաբժշկության ոլորտում համագործակցության զարգացման հարցերին:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը:
«Կենսաբժշկական ուսումնասիրությունները ՌԳԱ-ում» թեմայով զեկուզում կներկայացնի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս, նանոկենսատեխնոլոգիայի, իմունաքիմիայի և նյարդային համակարգի կենսաքիմիայի հայտնի մասնագետ Վլադիմիր Չեխոնինը: «Կենսաբժշկական ուսումնասիրությունները ԳԱԱ-ում» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:
Կլոր սեղանի շրջանակներում կքննարկվեն բժշկության մեջ կիրառվող նանոկենսատեխնոլոգիայի, կենսաբանական մոդելների, գենոմիկայի և կենսաինֆորմատիկայի վերաբերյալ հարցեր:
[b]
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2074 դիտում
21:43 18-03-2021
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է Մոսկովյան պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան
1638 դիտում
21:30 01-10-2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Գենետիկա XXI» կլոր սեղան
Այս բաժնից
5860 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
412 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան