211652_close_icon
views-count1332 դիտում article-date 18:12 18-09-2018

Հարկադիր կատարման ծառայությունը հյուրընկալել է էստոնացի գործընկերներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարկադիր կատարման ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հյուրընկալել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պաշտոնական պատվիրակությանը: Էստոնացի գործընկերները փորձի փոխանակման շրջանակներում Հայաստանում են լինելու ս/թ սեպտեմբերի 17-20-ը: Այցի նպատակը երկու երկրների գործընկերկառույցների միջև շարունակական համագործակցությանընդլայնում է: Էստոնական պատվիրակության կազմում են ինչպես Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի ղեկավարությունը՝ Պալատի նախագահ Մատի Կադակի գլխավորությամբ, այնպես էլ փաստաբաններ և սնանկության գործերով կառավարիչներ: Հանդիպում-քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը ողջունել է էստոնացի գործընկերներին՝ ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք հրաշալի նախադրյալ են երկու երկրների փորձի փոխանակման, հարկադիր կատարմանն առնչվող արդիական թեմաների շուրջ առարկայական քննարկումներ անցկացնելու և համագործակցության հետագա քայլերն ամրագրելու տեսանկյունից: Կողմերը քննարկել են նաև համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հանդիպում-քննարկումից հետո էստոնացի գործընկերները շրջել են Ծառայության մի քանի բաժիններում, ծանոթացել դրանց աշխատանքներին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Այցի շրջանակներում Էստոնիայից ժամանած պատվիրակությունը եղել է նաև Ծառայության թանգարանում, ծանոթացել դրա 20-ամյա պատմությանը՝ հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը: Պալատի նախագահ Մատի Կադակը նաև գրառում է թողել թանգարանի հյուրերի գրանցամատյանում: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաև էստոնացի գործընկերների այցը Ծառայության Արարատի մարզային բաժին, ինչպես նաև հանդիպումներ ՀՀ փաստաբանների պալատի և Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր