5350 դիտում
16:22 18-09-2018
Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է ՀՀ սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին
Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվության փոխանցում
Երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբերջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։
Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։ Բազմիցս ասել եմ և չեմ խորշի ևս մեկ անգամ կրկնել՝ արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք։
[img]http://st0.shamshyan.com/editor/0189488001537273311318841.jpg[/img]
Ինչ վերաբերում է հանձնաժողովի օրակարգային հարցերին, ապա օրակարգին համապատասխան հանձնաժողովի խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։ Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը՝ կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնեմ, երբ դրանք կգաղտնազերծվեն»:
Նմանատիպ նյութեր
2573 դիտում
17:52 23-11-2016
Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ համազեկուցողներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը
1521 դիտում
17:42 21-01-2021
«Խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում
6803 դիտում
20:38 03-11-2021
Արծրուն Հովհաննիսյանը աշխատանքի կանցնի ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ
Այս բաժնից
307 դիտում
19:38 23-04-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
436 դիտում
19:26 23-04-2024
Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիս․ Արամ Ազատյան
511 դիտում
19:25 23-04-2024
ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել