211652_close_icon
views-count4648 դիտում article-date 14:54 18-09-2018

Այսօր սկսվում է Չեմպիոնների լիգան. խելահեղ ճակատամարտի սպասումով Անգլիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգային խմբային մրցաշարը: Եվ հենց առաջին տուրում մեծ խելահեղ դիմակայություն է սպասվում Անգլիայում, որտեղ «Լիվերպուլը» ընդունելու է ՊՍԺ-ին: Երկու թիմն էլ իրենց առջև նպատակ են դրել նվաճել Չեմպիոնների լիգան: Երկու թիմն էլ դրա համար ունեն բոլոր հիմքերը: Խաղամակարդակով, ցուցադրած խաղով այս թիմերի միջև գործնականում տարբերություն չկա: Ավելին, երկու թիմն էլ գերազանց են մեկնարկել իրենց ազգային առաջնություններում. առաջին 5 տուրում ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը» միայն հաղթանակներ են տարել: Երկու թիմն էլ ունեն գերհզոր հարձակողական գիծ. ՊՍԺ-ում Մբապե-Նեյմար-Կավանի, «Լիվերպուլում»՝ Սալահ-Մանե-Ֆիրմինո: Ավելին, նույնիսկ մարզիչներն են երկուսի մոտ փիլիսոփայությամբ և մտածելակերպով նման. գերմանացիներ Տոմաս Տուհելն ու Յուրգեն Կլոպը: Ընդ որում, Տուհելը անընդհատ Կլոպի հետքերով գնում. Կլոպը «Մայնցից» գնաց Դորտմունդի «Բորուսիա», նրա տեղն եկավ Տուհելը, Կլոպը «Բորուսիայից» հեռացավ «Լիվերպուլ», Տուհելը Դորտմունդ եկավ: Այժմ մենք երկու տիտանների ճակատամարտի ենք սպասում: Երկու թիմն էլ ձգտում են խաղալ վառ, հարձակողական, կոմբինացիոն ֆուտբոլ, այնպես որ, գոլերն ու ուշագրավ սյուժեները ապահովված են: Այս խմբի մյուս խաղում Միլանի «Ինտերը» ընդունելու է Լոնդոնի «Տոտենհեմին»: Սա էլ է հետաքրքիր խաղ լինելու: Այս թիմերն էլ են դավանում հարձակողական ֆուտբոլ: Ընդհանուր առմամբ, այսօր կկայանա 8 հանդիպում: [b]Չեմպիոնների լիգա, 1-ին տուր[/b] B խումբ «Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 20:55-ին «Ինտեր» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 20:55 A խումբ «Բրյուգե» (Բելգիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 23:00 «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 23:00 C խումբ «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 23:00 «Լիվերպուլ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23:00 D խումբ «Գալաթասարայ» (Թուրքիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 23:00 «Շալկե 04» (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 23:00
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր