12955 դիտում
15:14 18-09-2018
Վրաստանի ավտոճանապարհով ցորենի փոխադրման արգելքի դեմ Թբիլիսիում ցույցեր են կազմակերպվել
Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների (ֆուռ) վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։ Հաղորդում է [url=http://www.aliq.ge/avtotchanaparhov-coreni-phoxadrman-argelkhi-dem-thbilisium-akcianer-en-ehnthanum/]aliq.ge[/url]-ն։
Ցույցի մասնակիցները պնդում են, որ չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը:
Նրանց խոսքով, սա իրենց եկամտի միակ աղբյուրն է, առանց որի չեն կարող գոյատևել բազմաթիվ ընտանիքներ: Մինչ այդ, վարորդները ցույց են անցկացրել երկրի Ֆինանսների նախարարության շենքի մոտ:
Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընթացող ցույցի պատճառով «Գեզի Թբիլիսի» ընկերության գործունեությունը կաթվածահար վիճակում է։
«Հատկանշական է, որ Ֆինանսների նախարարը մասնակիցներին դեռ նախարարության տարածքում անցկացված ակցիայի ժամանակ առաջարկել է բանակցություններ սկսել, սակայն առաջարկված ձևաչափը մասնակիցները նպատակահարմար չեն համարել: Այս պահի դրությամբ եկամուտների ծառայության գրանցման տնտեսական գոտին դադարեցրել է աշխատանքը, սա վերաբերում է նաև արագ փչացող ապրանքի ներմուծմանը: Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում դադարեցնել ակցիաները, հարցը լուծել կառուցողական ճանապարհով»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը պաշտոնական Թբիլիսին արգելել էր սեպտեմբերի 15-ից, սակայն օրերս հայտնի դարձավ, որ արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:
Նմանատիպ նյութեր
4647 դիտում
09:12 12-09-2018
Վրաստանից ցորենի ներկրման արգելքի խնդիրը չի լուծվել. փոխադրողները ցույցի են պատրաստվում. «Ժամանակ»
Այս բաժնից
856 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1084 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
814 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը