211652_close_icon
views-count15672 դիտում article-date 13:04 18-09-2018

Լուսին թռչող առաջին զբոսաշրջիկը կդառնա ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան

Լուսին թռչող առաջին զբոսաշրջիկը կդառնա ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, ով տիեզերք կմեկնի SpaceX տիեզերական ընկերության հրթիռով: Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան էջում: Թռիչքը նախատեսված է 2023 թվականին: Արշավի ժամանակ, որը կտևի մեկ շաբաթ, հրթիռը մոտենալու է Լուսնին մինչև 200 կիլոմետր տարածության վրա, ինչից հետո վերադառնալու է Երկիր: Գումարը, որը ճապոնացի մեծահարուստը վճարելու է Լուսին մեկնելու համար, Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը չի բացահայտում: Տիեզերքի հետազոտության ամբողջ պատմության ընթացքում Լուսին են մեկնել ընդամենը 24 հոգի: SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունը դեպի Լուսին զբոսաշրջային չվերթների բացման մասին հայտարարել է 2017 թվականի փետրվարին: Ակնկալվում էր, որ Լուսնի շուրջ առաջին թռիչքը տեղի կունենա 2018 թվականին, սակայն այն հետաձգվել է:

Նմանատիպ նյութեր