211652_close_icon
views-count29361 դիտում article-date 12:25 18-09-2018

Վրաերթ Շիրակի մարզում, 78-ամյա վարորդը «Գազ 24»-ով Գյումրիում վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցականի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ սեպտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 78-ամյա Ռուբիկ Թումանյանը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց իր վարած «Գազ 24» մակնիշի 45 UU 588 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ 15-ամյա Անի Ղ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել Գումրիում գտնվող «Ավստրիական մանկական» հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվադ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Տեղում քնչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Հունանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր