211652_close_icon
views-count4849 դիտում article-date 12:02 18-09-2018

Նախագահը Անկախության տոնի առթիվ պարգևատրել է մի շարք զինվորականների և ազատամարտիկների

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ մի շարք զինվորականների և ազատամարտիկների շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին։ Հրամանագրում ասված է․ -Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածները. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Օնիկ Վիկտորի Գասպարյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արիության մեդալով՝ Հովհաննես Էդուարդի Պողոսյանին՝ պահեստազորի կրտսեր սերժանտ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանին՝ թիվ N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ Էդվարդ Էդիսոնի Ասրյանին՝ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գագիկ Կորյունի Զաքարյանին՝ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ռուբեն Վլադիմիրի Աբրահամյանին՝ թիվ N զորամասի գլխավոր տեսուչ, գնդապետ Տիգրան Արամի Մաղաքյանին՝ թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ Վազգեն Ստյոպայի Հակոբյանին՝ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մարտական ծառայության մեդալով՝ Սամվել Ռազմիկի Խաչատրյանին՝ թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ Ավետիք Արմենակի Հակոբյանին՝ թիվ N զորամասի ամբիոնի պետ, գնդապետ Արմեն Հենրիկի Մաթևոսյանին՝ թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մեսրոպ Խիկարի Թովմասյանին՝ թիվ N զորամասի բաժնի պետ, փոխգնդապետ Զավեն Գևորգի Խաչատրյանին՝ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Վազգեն Վոլոդյայի Քոչարյանին՝ թիվ N զորամասի ծառայության պետ, մայոր Մամիկոն Հրաչի Մարգարյանին՝ թիվ N զորամասի ավագ սպա, մայոր Վահագն Վարազդատի Ղուկասյանին՝ թիվ N զորամասի ավագ սպա, մայոր Սամվել Սերժիկի Ղուբաթյանին՝ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ռոբերտ Ռուբենի Հարությունյանին՝ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Եգոր Մուրադի Գևորգյանին՝ թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Վահանի Օհանյանին՝ թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Հարություն Սամվելի Սարգսյանին՝ թիվ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Էրիկ Վալերիի Բեջանյանին՝ թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Վալերիի Հարությունյանին՝ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Հունան Կորյունի Դոլմազյանին՝ թիվ N զորամասի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Սասուն Սամվելի Սաղյանին՝ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ Արթուր Բաբկենի Կոշտոյանին՝ թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու) Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանին՝ թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու) Սարգիս Ալեքսանի Զաքարյանին՝ ազատամարտիկ Արտյոմ Ալյոշայի Մարգարյանին՝ ազատամարտիկ Մխիթար Հերացու մեդալով՝ Տիգրան Հայկի Պետրոսյանին՝ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, բժշկական ծառայության մայոր:

Նմանատիպ նյութեր