211652_close_icon
views-count56438 դիտում article-date 10:06 18-09-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Toyota Land Cruiser-ը, Daewoo-ն և քարով բարձված ЗиЛ-ը․ վերջինը կողաշրջվել է․ ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 43 կմ հատվածում, Արուճ գյուղի վարչական տարածքում բախվել են ЗиЛ 130 մակնիշի 13 ԼՏ 744 համարանիշի, Daewoo մակնիշի 35 DP 391 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 707 XX10 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ ЗиЛ-ը, որը բարձած է եղել քարով, կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գոռ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր