211652_close_icon
views-count8088 դիտում article-date 00:16 17-09-2018

Ռոնալդուն վերջապես բացեց գոլերի հաշիվը «Յուվենտուսում» և պատմական նվաճման հասավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 4-րդ տուրում չեմպիոնը՝ «Յուվենտուսը», սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթեց «Սասուոլոյին»: Հանդիպման հերոսը դարձավ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դուբլ ձևակերպեց և վերջապես կարողացավ բացեց գոլերի հաշիվը թուրինյան ակումբում: Ավելին, պորտուգալացու երկրորդ գոլը պատմական դարձավ. դա Ռոնալդուի 400-րդ գոլն էր ազգային առաջնություններում, որտեղ նա հանդես է եկել. Պորտուգալիայի, Իսպանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջնություններում: Ռոնալդուն 3 գոլ խփել է «Սպորտինգի» կազմում, 84-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 311-ը՝ «Ռեալի» և 2-ը «Յուվենտուսի» կազմում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր