211652_close_icon
views-count9689 դիտում article-date 22:50 16-09-2018

Արծրուն Պեպանյանը դիմում է իշխանություններին. Ի՞նչ իրավունքով է թաղման իրավունք տրամադրվել սրբազան տարածքում ՖՈՏՈՇԱՐՔ

Գրող, հրապարակախոս, Վերելք միության հիմնադիր Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետարանին: «Հայ ժողովուրդը ամիսներ առաջ մեծ շուքով նշեց Սարդարապատի ճակատամարտի 100 -ամյակը, կարևորելով այդ ճակատամարտի և դրա մասնակիցների դերը հայության գոյատևման հարցում: Երրորդ գյուղի գերեզմանցում գտնվում է այդ ճակատամարտում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանոց, ուր ամփոփված են այդ ճակատամարտում զոհված 9 սպաների, 9 զինվորների, ինչպես նաև 1920թ, բոլշևիկների կողմից գնդակահարված երեք սպաների աճյունները: Վերելք միությունը արդեն քանի տարի Սարդարապատի ճակատամարտի օրը նշում է եղբայրական գերեզմանոցում խնկարկում անելով, տարածքը բարեկարգելով: Իր երախտագիտութունը հայտնելով հերոսներին՝ Վերելք միությունը իր միջոցներով նախաձեռնել է հերոսների հուշակոթողի նախագիծը պատվիրելու աշխատանքները , նպատակ ունենալով եղբայրական գերեզմանոցը վերածել սրբավայրի: Բայց ահա սեպտեմբերի 16-ին հայտնաբերեցի, որ եղբայրական գերեզմանոցում թաղում է իրականացվել, որը չկար մայիսի վերջին մեր այցի ժամանակ: Առայժմ ձեռնպահ կմնամ կատարվածի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, առայժմ դիմում եմ վարչապետին ու Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով ուսումասիրել կատարվածը և հանդես գալ պարզաբանումով, թե ինչ իրավունքով, ինչու է թաղման իրավունք տրամադրվել սրբազան այդ տարածքում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր