211652_close_icon
views-count11792 դիտում article-date 21:25 16-09-2018

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի ժողովուրդը պիտի պահանջի, որ Ալիևն իր որդուն ուղարկի առաջնագիծ. Tert.am

Եթե ես մեր բանակին, մեր զինվորներին ուղարկեմ զոհվելու, առաջինն իմ որդուն եմ ուղարկելու, եթե դու էլ ես այդպես անելու, առաջինն ուղարկիր քո որդուն, մի՛ խաբիր քո ժողովրդին: Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ելույթով հանդես գալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում որդին զորակոչվել է բանակ, տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/16/pashinyan/2793081]Tert.am[/url]-ը: Նա նշեց, որ ադրբեջանցիներն ասում են, որ արդեն 2 ամիս է, որ ՀՀ ղեկավարի որդին ծառայում է բանակում, իսկ քո` Իլհամ Ալիևի որդին չի ծառայում բանակում: «Քանի որ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում է, որ երբ Ալիևը սահմանում սրում է իրավիճակը, գիտի, որ զոհվել են այլոց երեխաները, և իր որդուն ոչինչ չի սպառնում: Վերջին 3 օրերին ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի և դա արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետև Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Չինարիի վրա, և նրանց ճնշելը իրավիճակը հանգստացնելու միակ միջոցն է»,-նշեց նա: Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևն իր որդուն տարել է ծառայելու Բաքվի զորամասերից մեկը, իսկ իր որդին կամավոր մեկնել է ծառայելու Արցախի Հանրապետություն: Ըստ նրա՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի իր նախագահից, որ նրա որդին էլ ծառայի առաջնագծում: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/16/pashinyan/2793081]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր