211652_close_icon
views-count25091 դիտում article-date 18:05 16-09-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 57-ամյա վարորդը BMW-ով բախվել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Սևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սմբատ Հակոբյանը իր վարած BMW մակնիշի 05 ՏՏ 442 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս, հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, վարորդին ոչինչ չի պատահել, իսկ կովը տեղում սատկել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավոչությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Չարենցավանի ոստիկաններն ու ՃՈ ծառայողները պարզում են կովի տիրոջ ինքնությունը: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր