211652_close_icon
views-count2683 դիտում article-date 16:56 14-09-2018

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն քաղաքապետի արժանի թեկնածու է համարում թե Հայկ Մարությանին, թե Արարատ Զուրաբյանին

Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի առաջիկա ընտրություններին «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը քաղաքապետի արժանի թեկնածու է տեսնում թե՛ Հայկ Մարությանին՝ ժողովրդի, պետության ու բանակի նկատմամբ իր անմնացորդ և ապացուցված նվիրման, ազնիվ ձգտումների ու նպատակների համար, և թե՛ Արարատ Զուրաբյանին՝ Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակցության, լուրջ քաղաքական կեսագրության, մունիցիպալ կառավարման փորձի, ազնիվ ձգտումների ու նպատակների համար: Կարևորելով ժողովրդի ազատ կամքի կամարտահայտումն ու ընտրության իրավունքը, հաջողություն ենք մաղթում երկուսին էլ, և անկախ սպասվող ընտրությունների արդյունքներից, ցանկանում, որ երկու թեկնածուներն էլ իրար փոխլրացնեն քաղաքապետ և տեղակալ կարգավիճակով, վստահ լինելով, որ նման տանդեմը շատ արդյունավետ կլինի Երևան քաղաքի զարգացման ու երկու թեկնածուների նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու գործում: [url=https://web.facebook.com/ashotaghababyan01/posts/2193191760956260]Աշոտ Աղաբաբյան[/url]

Նմանատիպ նյութեր