211652_close_icon
views-count3136 դիտում article-date 16:44 14-09-2018

Հարություն Մարությանն ընտրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։ Չորս թեկնածուներից Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել է 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին՝ 11 հոգի։ Մնացած թեկնածուներից 2-ին՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չի քվեարկել: Նորընտիր տնօրենը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թանգարան-ինստիտուտում անելիքները շատ են: «Բայց դա պետք է անել համագործակցելով՝ և՛ կոլեկտիվի, և՛ նախկին ղեկավարության, և՛ գործընկերների հետ»,- ասաց նա: [b]Կենսագրություն [/b] Հարություն Տիրանի Մարության Պատմական գիտությունների դոկտոր Ծնվել է 30 սեպտեմբերի, 1956 թ. 1963-1973 Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց 1973-1978 Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, ազգագրություն 1980-1983 ՍՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտ (Մոսկվա), արտադրությունից կտրված ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու (Մոսկվա, 1984), ազգագրություն Ակադեմիական և փորձագիտական գործունեություն 1989-1995 Գիտական խորհրդի անդամ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան 1991-1995, 2011-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, Երևանի պատմության թանգարան 1999-2012 Փորձագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով 2007-2008 «Հայփոստ» ՓԲԸ Նամականիշների խորհրդի անդամ 2007-2008 Գլխավոր խմբագրի տեղակալ, «21-րդ դար». «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես 2007-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ 2007-2015 Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտու 2011-մինչ օրս Ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ (նախագահի տեղակալ – 2016 թ.-ից)ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ 2012- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական 2012 սեպտ-2015- փոխնախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին կից փորձագիտական խմբի անդամ 2013-2016 «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ 2014- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով մասնագիտական խորհրդի անդամ Հայկական ուսումներու միջազգային ընկերակցության (Association Internationale des Etudes Arméniennes) անդամ 2015-2016 «International Journal of Armenian Genocide Studies» պար– երականի միջազգային գիտական խորհրդի անդամ 2015-մինչ օրս «Society of Armenian Scholars» (SAS) (ԱՄՆ) գիտական ընկերակցության անդամ 2015- մինչ օրս Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող գնչուների հարցով փորձագետների ժամանակավոր հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ/փորձագետ 2017-«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ:

Նմանատիպ նյութեր