211652_close_icon
views-count29183 դիտում article-date 14:54 14-09-2018

ՀՀ ոստիկանապետը դատապարտել է ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ կատարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը՝ սահմանված ժամկետում զեկուցել է նրան գաղտնալսված հայտնի ձայնագրության վերաբերյալ: «Ոստիկանության պետն ու ոստիկանությունը չի կարող ուշ կատարել վարչապետի հանձնարարականը: Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում է»,- ընդգծեց Վ. Օսիպյանը: «Ինքս դատապարտում եմ գաղտնալսման փաստը, քանի որ դա թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, որոնք ունեն դա անելու իրավունք»,- ասաց ոստիկանապտը և հիշեցրեց, որ առհասարակ, սահմանադրությամբ ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք: Հարցին՝ կա՞ն կասկածներ, թե ովքեր են գաղտնալսման հեղինակները, ոստիկանապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակվում է, և ինքն այս պահին որևէ պատասխան տալ չի կարող: Անդրադառնալով օլիգարխների թիկնազորներին զինաթափելու հարցին՝ նաասաց, որ գործընթացը շարունակվում է, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն: «Ոստիկանությունը որևէ քաղաքացու գետնին պառկեցնելուց, պատին կամ ավտոմեքենային դեմ տալուց, ստուգելուց հաճույք չի ստանում: Դա օրինական գործընթաց է և պայմանավորված է նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր, իսկ մենք ո՞նց տեղեկանանք` այդ զենքն օրինակա՞ն է, թե՞ անօրինական, դա ստուգել է պետք»,- ասաց նա` շեշտելով, որ զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ հասարակության, այդ թվում` իրավապահների համար: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր