29609 դիտում
14:54 14-09-2018
ՀՀ ոստիկանապետը դատապարտել է ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ կատարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը՝ սահմանված ժամկետում զեկուցել է նրան գաղտնալսված հայտնի ձայնագրության վերաբերյալ:
«Ոստիկանության պետն ու ոստիկանությունը չի կարող ուշ կատարել վարչապետի հանձնարարականը: Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում է»,- ընդգծեց Վ. Օսիպյանը:
«Ինքս դատապարտում եմ գաղտնալսման փաստը, քանի որ դա թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, որոնք ունեն դա անելու իրավունք»,- ասաց ոստիկանապտը և հիշեցրեց, որ առհասարակ, սահմանադրությամբ ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք:
Հարցին՝ կա՞ն կասկածներ, թե ովքեր են գաղտնալսման հեղինակները, ոստիկանապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակվում է, և ինքն այս պահին որևէ պատասխան տալ չի կարող:
Անդրադառնալով օլիգարխների թիկնազորներին զինաթափելու հարցին՝ նաասաց, որ գործընթացը շարունակվում է, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն: «Ոստիկանությունը որևէ քաղաքացու գետնին պառկեցնելուց, պատին կամ ավտոմեքենային դեմ տալուց, ստուգելուց հաճույք չի ստանում: Դա օրինական գործընթաց է և պայմանավորված է նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր, իսկ մենք ո՞նց տեղեկանանք` այդ զենքն օրինակա՞ն է, թե՞ անօրինական, դա ստուգել է պետք»,- ասաց նա` շեշտելով, որ զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ հասարակության, այդ թվում` իրավապահների համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
5087 դիտում
15:42 19-09-2018
ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսելու գործը քննելու համար կհրավիրվեն միջազգային կառույցների մասնագետներ
27094 դիտում
12:43 16-10-2018
Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն
Այս բաժնից
1306 դիտում
22:19 08-01-2025
Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան. «Ազատություն»
1018 դիտում
22:11 08-01-2025
Քաղաքային պլանավորման հայտնի կոնցեպտներն ու Երևանը. Վիկտոր Մնացականյան
1054 դիտում
21:51 08-01-2025
Ադրբեջանի հետ սահմանին և որևէ «անսովոր տեղաշարժ» չի արձանագրվել․ Հայաստանում ԵՄ առաքելություն