211652_close_icon
views-count2877 դիտում article-date 16:37 14-09-2018

«Լույս» դաշինքը Երևանի աղբահանության հարցում երկարաժամկետ ծրագիր ունի

«Լույս» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 14-ին շարունակել է Ավան վարչական շրջանում: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/947202.html]Արմենպրես[/url]»-ը, դաշինքի ավագանու ցուցակի անդամները` քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ քայլերթ իրականացրեցին Ավան վարչական շրջանում, որից հետո Արտակ Զեյնալյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով Երևանի տարբեր թաղամասերի բակերում բազմաթիվ ավտոտնակների առկայությանը` նա ընդգծեց, թե մարդիկ մտածել են, որ ավելի կարևոր են իրենց ավտոտնակները, այդպես գումարվել է, և մայրաքաղաքի բակերը դարձել են ավտոտնակապատված: «Այդ միասնականության զգացողության բացակայությունն է, որ մենք պետք է կարողանանք կոտրել: Մենք ոչ թե ասում ենք` գալու ենք մենք դա ձեզ համար անենք, մենք գալու ենք համակարգը փոխելու, որպեսզի միասին այդ ամենն անենք: Դր համար մենք չենք ասում այս կամ այն ներդրումն ենք անելու: Մենք ստեղծելու ենք միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան ինքնարտահայտվել, ինքնադրսևորվել: Գաղափարների պակաս ժողովուրդը չունի, այդ գաղափարները կծնվեն և կստեղծեն աշխատանք, գործ, բիզնես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա: Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ իրենք շահագրգռված են քաղաքացու հարստացմամբ: Հարուստ քաղաքացին մեզ համար կարևոր արժեք է: Եթե մենք միջոցները ծախսենք ոչ անմիջականորեն նյութական շահ, արդյունք ստանալու համար, ապա մենք դա ծախսելու ենք ոչ նյութական բարիք ձևավորելու համար, որն ունիվերսալ է և սնուցում է մոտիվացիան նյութական բարիք ստեղծելու»,- նշեց Զեյնալյանը: Նա այն կարծիքին է, որ Երևանի վրա ներդրումներ չեն կատարվել, որպեսզի դադարեցնեն, օրինակ, ջրահեռացման համակարգի վթարները, ինչի պատճառով շենքերը դառնում են վթարային: «Այսպիսի բազմաթիվ խնդիրներ չեն լուծվել, ինչի հետևանքով Երևանը քայքայվել է: Սա բոլորիս ժառանգությունն է, ընտրված քաղաքապետինը չի: Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա գիտակցենք: Սա մեր խնդիրն է»,- մանրամասնեց Զեյնալյանը: «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նաև նկատեց` եթե Երևանի ավագանու նախորդ ընտրություններում աղբահանությունը թվարկվում էր որպես 8-րդ հիմնախնդիր, ապա ներկայումս այն առաջնային է: «Մենք պետք է առաջնահերթությամբ լուծենք աղբահանության հարցը: Սա կարճաժամկետ ծրագիր է, որը մենք կիրականացնենք: Իհարկե, այս ոլորտում ունենք նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որպեսզի դեֆեկտը վերածենք էֆեկտի` կենցաղային աղբն օգտագործենք ի բարօրություն մեր համայնքի:

Նմանատիպ նյութեր