211652_close_icon
views-count5265 դիտում article-date 14:41 14-09-2018

Կառավարությունը աշնանացան ցորենի փաստացի ցանված ամեն հեկտարի համար կտրամադրի 60 հազար դրամ

ՀՀ կառավարությունն առաջարկում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված ամեն հեկտարի հաշվով անհատույց տրամադրել 60 հազար ՀՀ դրամ: [url=https://armenpress.am/arm/news/947177.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Հաշվարկվել է, թե որքան ավելի հացահատիկ կարտադրվի, որքան ընտանիք կօգտվի այս առավելությունից: Որոշման նախագիծը ներկայացնելիս հաշվի ենք առել մի քանի նպատակ: Այս պահի դրությամբ մեր վարելահողերի մինչև 35%-ը չի մշակվում: Այս առաջարկը կնպաստի չմշակվող հողատարածքների կրճատմանը: Նաև այն ցորենը, որը մենք պակաս ենք մշակում, ստիպված ներկրում ենք»,- ասաց Խաչատրյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 հազար ՀՀ դրամ, անհատույց տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Պետական աջակցություն տրամադրվելու է մինչև 7 հեկտար աշնանացանի համար: Պետական աջակցության օբյեկտ չեն համարվելու տնամերձ հողատարածքները:

Նմանատիպ նյութեր