211652_close_icon
views-count4686 դիտում article-date 12:31 14-09-2018

Մասաչուսեթսում տասնյակ շենքերում պայթյուններ են տեղի ունեցել

Երեկ երեկոյան ԱՄՆ Բոսթոն քաղաքից դեպի հյուսիս միանգամից մի քանի քաղաքներում տեղի ունեցած տասնյակ պայթյուններն ու հրդեհները մեծ տարածք են ընդգրկել: Բազմաթիվ պատահարների պատճառը, ամենայն հավանականությամբ, գազատարի վթարն էր, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան զոհերի և տուժածների մասին: Տեղական Eagle Tribune պարբերականը հայտնել է, որ Լոուրենսում բնակելի շենքի պայթյունի ժամանակ մի քանի մարդ է տուժել: Պարբերականը պատահարի մանրամասներ չի հրապարակել: Իշխանությունների տվյալներով՝ բացառվում է դիտավորյալ հրկիզման վարկածը: Նահանգի ոստիկանության ամփոփագրում նշված է, որ «դեռևս վաղ է խոսել պատճառների մասին»: Սակայն մի քանի տեղական պարբերականներ նշում են գազատարի հնարավոր վթարի մասին: Առաջին պայթյունն առաջացրել է գազատարում «ավելցուկային ճնշումը», հայտնել է WBZN հեռուստաալիքը: Նախնական տեղեկություններով՝ հրդեհների ու պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել 3 քաղաքներում, որոնք գտնվում են Բոսթոնից մոտ 40 կմ հյուսիս՝ Լոուրենսում (20-ից մինչև 25 հրդեհ և պայթյուն), Անդովերում (20 հրդեհ) և Հյուսիսային Անդովերում (25 հրդեհ): Տուժած քաղաքների իշխանությունները մարդկանց կոչ են արել տանը գազի հոտ զգալու դեպքում շտապ լքել կացարանները մինչև հետագա հրահանգ ստանալը:

Նմանատիպ նյութեր