1533 դիտում
12:05 14-09-2018
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» ՔԿՀ․ արձանագրված խնդիրների լուծման առաջարկները կներկայացվեն իրավասու մարմնին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:
Քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝
• բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը,
• բժշկական թափոնների խոտանմանը,
• արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը,
• քրեակատարողական հիմնարկում հաստիքների և անձնակազմի ոչ բավարար քանակին,
• քրեակատարողական ծառայողների աշխատանքային անբավարար պայմաններին,
• ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար
նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը,
• զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերին և այլն:
Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն իրավասու պետական մարմնին:
Մշտադիտարկման ընթացքում Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չի ստեղծել:
Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
805 դիտում
14:45 25-12-2023
Խնդիրներ են արձանագրվել «Արթիկ» ՔԿՀ-ում․ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել
682 դիտում
13:16 28-12-2023
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ
Այս բաժնից
229 դիտում
19:58 28-03-2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
292 դիտում
19:33 28-03-2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին