211652_close_icon
views-count36969 դիտում article-date 18:33 13-09-2018

24-ամյա վարորդի BMW-ն տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». նա, ով ընկերների հետ մի իսկական շոու էր սարքել, եղել է խմած.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BMW մակնիշի 11 OD 011 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ 24-ամյա Հայկ Բուդաղյանն ու նրա ընկերները տևական ժամանակ մի իսկական շոու էին ստեղծել և փորձել էին չենթարիվել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջին, սակայն, տեսնելով, որ այլ ելք չունեն, միևնույն է, երկաթյա նժույգը տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, գլխիկոր ենթարկվել են ու BMW-ն տեղափոխվել է «գաի պլաշչադկա»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ. Հ. Բուդաղյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր