Տիգրան Ուրիխանյանն ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ ազգային ժողովը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել Տիգրան Ուրիխանյանին:
Վերջինս ընտրվել է փակ քվեարկությամբ:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:
ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: Կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ` 10:
Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը սեպտեմբերի 12-ին առաջադրել էր «Ծառուկյան» խմբակցությունը: