211652_close_icon
views-count3531 դիտում article-date 10:30 13-09-2018

Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ Երվանդ Խունդկարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ: Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Կողմ է քվեարկել 84-ը, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին:

Նմանատիպ նյութեր