211652_close_icon
views-count40076 դիտում article-date 22:59 12-09-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Քյարքիի ոլորանների սկզբնամասում բախվել են КамАЗ-ն ու МАЗ-ը. ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քյարքիի ոլորանների սկզբնամասում բախվել են КамАЗ մակիշի 18 ԼՍ 735 համարանիշի և МАЗ մակնիշի 735 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով МАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հողաթմբի վրա: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտկի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ճշտում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր