3031 դիտում
23:16 12-09-2018
Քննարկվել են Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի կազմակերպմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 29-30-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Սաղաթելյանը նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստն առաջին անգամ է անցկացվելու Երեւանում, եւ մեր երկիրը լրջորեն պատրաստվում է նման կարեւոր իրադարձությանը՝ գործադրելով հնարավոր բոլոր ջանքերն աշխատանքային արդյունավետ մթնոլորտ ապահովելու ուղղությամբ: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն բարձր մակարդակով, իսկ քննարկումները կլինեն արդյունավետ:
Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցությանը: Արա Սաղաթելյանի խոսքով՝ վեհաժողովն իր նպաստն է բերում տարածաշրջանային անվտանգության օրենսդրական ապահովման գործում:
Այս համատեքստում խորհրդարանի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվորեն եւ հետեւողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է լուրջ փորձագիտական աշխատանք եւ գնահատականներ ներկայացնում վեհաժողովի ներկայացրած բոլոր փաստաթղթերի վերաբերյալ:
Պյոտր Ռյաբուխինն իր հերթին համոզմունք է հայտնել, որ նիստերը Երեւանում կանցկացվեն բարձր մակարդակով, հաշվի կառնվեն կազմակերպչական բոլոր առանձնահատկությունները:
Նմանատիպ նյութեր
6246 դիտում
22:00 14-06-2017
Վերամշակող ընկերությունների հետ քննարկվել են մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր
2012 դիտում
16:12 24-05-2018
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
667 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին
2911 դիտում
20:58 03-02-2025
Գյումրիում 1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․ aravot.am
850 դիտում
20:08 03-02-2025
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր